Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը գրեթե պատրաստ է:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը և լուսանկար հրապարակել արձանից:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի բյուջեից մոտ 2 միլիոն դրամ էր հատկացվել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար:
Այն կանգնեցվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում: