Երևան քաղաքում՝ փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:
