Դատավարությանը մասնակցող անձանց, վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ բողոքարկելու ազատությունը, սահմանուվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն` վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ու որոշումները բողոքարկվում են դատավարությանը մասնակցող անձանց կողմից:
Քննիչի և հետաքննության մարմնի գործողություններն ու որոշումները բողոքարկվում են դատախազին, դատախազի գորժողություններն ու որոշումները վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան, ինչպես նաև նախատեսվում է, որ քրեական հետապնդման մարմնի որոշակի գործողություններ կարող է բողոքարկվել դատական կարգով:
Դատավարությանը մասնակցող անձանց բողոքները ներկայացվում են գրավոր, իսկ օրենսդրությամբ հատուկ սահմանված չլինելու դեպքում նաև բանավոր կարգով:
Բանավոր կարգով բերված բողոքը կցվում է արձանագրությանը: Դատավարության մասնակից անձը, բողոքը կարող է բերել ինչպես անձամբ, այնպես էլ վարույթն իրականացնող մարմնի կամ ներկայացուցչի միջոցով:
Օրենսդիրը հատուկ կարգ է սահմանել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշոման բողոքարկման համար:
Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում: