Հարցաքննության հոգեբանական առանձնահատկությունները

Կեղծ ցուցմունքները կարող են տալ ոչ միայն կասկածյալն ու մեղադրյալն, այլ նաև տուժողներն ու վկաները:

Այդ ցուցմունքները կարող են տրվել ինչպես սեփական շահերից ելնելով, այնպես էլ ի վնաս իրենց:

Հաճախ կեղծ ցուցմունքներ տալու դրդապատճառ են հանդիսանում հետևյալ հանգամանքները`

1. Հանցավոր կամ պարսավելի այլ արարքներում մերկացնելու վախը,

2. Մտավախությունը, որ կվատանա փոխհարաբերությունները գործով անցնող այլ անձանց հետ:

Կառուցվածքային տեսակետից կարելի է առանձնացնել կեղծ ցուցմունքների հետևյալ տեսակները.

1. Ցուցմունքներ, որոնք լիովին մտացածին են,

2. Ցուցմունքներ , որոնք մասամբ են կեղծ դատողություններ պարունակում.

3. Ցուցմունքներ, որ հիմնված են ճիշտ փաստերի վրա, բայց ինչ-որ չափով տեղաշարժվում են ժամանակի կամ տարածության մեջ, կամ էլ ներկայացվում են այլ երանգավորումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել