Որդեգրման պետական գրանցումն իրականացվում է որդեգրողների (որդեգրողի) կամ որդեգրողների (որդեգրողի) կողմից լիազորված անձի գրավոր դիմումի հիման վրա:
Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որդեգրողների (որդեգրողի) անձը հաստատող փաստաթղթերը և որդեգրվողի ծննդյան վկայականը:
Եթե որդեգրողները (որդեգրողը) կամ նրանց լիազորած անձինք երեխայի որդեգրումից հետո` մեկամսյա ժամկետում, որդեգրման պետական գրանցման մասին դիմում չեն ներկայացնում, ապա ՔԿԱԳ մարմինը որդեգրման մասին դատարանի առաքած` օրինական ուժի մեջ մտած վճռի քաղվածքի հիման վրա ծննդյան ակտի գրանցման մեջ սահմանված կարգով կատարում է որդեգրման մասին նշում: