Ինչպե՞ս են ձևավորվում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները

Խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են:

Երևանում քաղաքապետի անունից խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված լիազորություններն իրականացնում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:
Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը (5-9-ը անձ) հաստատելու մասին որոշումը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշմամբ հանձնաժողովի անհատական կազմից սահմանվում են նաև հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի քարտուղար:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել մարզպետարանների աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, սոցիալական ծառայության տարածքային մարմինների աշխատողներ, համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայողներ, համայնքի մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և իրավաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել