Դատապարտյալն ազատվո՞ւմ է դատական ծախսերից

Դատարանը իրավունք ունի դատապարտյալին լրիվ կամ մասնակի ազատել որպես պետության եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց, եթե դապատարտյալը անվճարունակ է կամ գումարի գանձումն կարող է էապես ազդել դատապարտյալի խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա:

Այն դեպքերում, երբ քրեական գործով մի քանի անձ է դատապարտվել, դատական ծախսերը գանձվում է նրանցից յուրաքանչյուրից ըստ դատարանի կողմից որոշված բաժնի` հաշվին առնելով այդ անձանց մեղավորությունը, նրանց նշանակված պատժի խստության աստիճանը և յուրաքանչյուր գույքային դրությունը:

Անչափահասի դատապարտվելու դեպքում դատական ծախսերը կարող են դրվել նրա օրինական ներկայացուցչի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել