Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում փետրվարի 24-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Կենտրոն վարչական շրջանի` Գրիգոր Լուսավորիչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտիի, Գետառի փողոցների, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-10, Ագաթանգեղոսի 1-6, Քրիստափորի 1-17, Իսրայելյան 21, 34, 37, 39 համարների, Արշակունյաց 1-36 համարների՝ իր նրբանցքներով, Խորենացու 2-րդ նրբանցքի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և խճուղու,

2. Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզայի, Լազոյի և Կաշեգործների փողոցների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել