Փետրվարի 22-ին, ժամը 11:59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին՝ Լեռնապար գյուղի մոտակայքում, ձնաբքի պատճառով մոտ 200 ավտոմեքենա չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա (200 ուղևոր). մյուս ավտոմեքենաներն ինքնուրույն շարունակել են ընթացքը։