Փետրվարի 21-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երվանդ Քոչարի փողոցից պատռված վերքերով հիվանդանոց է տեղափոխել 42-ամյա տղամարդու: Ժամը 02.00-ին նույն հիվանդանոցից երկրորդ ահազանգն է ստացվել. կրծքավանդակի ծակած վերքով ու ճակատի քերծվածքով Երվանդ Քոչարի փողոցից բուժօգնության էր տեղափոխվել 60-ամյա տղամարդ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Վարդանանց նրբանցքի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդը մկրատով հարվածներ էր հասցրել 60-ամյա տղամարդուն, նա էլ պատասխան հարվածներ էր հասցրել ուրագով: Ըստ բժշկի տեղեկանքի՝ 60-ամյա տղամարդն ի վիճակի չի հաղորդում տալու:
42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Հանցագործության գործիքներն առգրավվել են:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: