Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ԱՀ ՊՆ

Փետրվարի 21-ին  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի  հյուսիսային և արևելյան     ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  փետրվարի 21-ի  ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի, Մարտունու,  և  Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել