Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Տեղի է ունենում Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: