Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ սպասվում է քամու ուժգնացում

Փետրվարի 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, 23-ին՝ 20-25մ/վրկ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում՝ փետրվարի 22-ի և 24-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ:

Հանրապետության տարածքում`փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան 5-7 մ/վրկ, փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, 23-ին` 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 25-27-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել