ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Գրիգորի Խաչատուրովին

Այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ մեղադրանք է ներկայացվել Գրիգորի Խաչատուրովին, վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է:

Նշենք, որ Խաչատուրովի ներկայացուցիչը  Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ  նրա ձերբակալումը կապված է Սեյրան Օհանյանի գործի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել