Լարսը փակ է, որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ՆԳՆ ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

Երևան-Սևան, Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Բերդ, Ջերմուկ, Հրազդան, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել