Խաչատուրովների գեներալական ընտանիքը իշխանությունների թիրախ պատահական չի դարձել․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի հետ կապված պրոցեսն արհեստականորեն «եփվում» էր խորհրդարանի վերջին նիստում:

Ճիշտ է` փաստերի բացակայության պայմաններում քպ-դատախազ «պասերով» խաղն ակնհայտ չէր ստացվում, բայց արդեն պարզ էր, որ իշխանությունը գործ կարելու հերթական թեման է զարգացնում:

Սեյրան Օհանյանի գործով ԱԺ հայտնի նիստից հետո առիթ ունեցել եմ ասելու, որ Խաչատուրովների գեներալական ընտանիքը իշխանությունների թիրախ պատահական չի դարձել:

Ե´վ Գրիգորի, և´ Յուրի Խաչատուրովները 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ունեցել են հստակ քաղաքացիական դիրքորոշում երկրում տեղի ունեցող այլանդակությունների, պետության ավերման և զինված ուժերը կազմաքանդման տանելու վերաբերյալ և այդ մասին նրանք հրապարսկային խոսել են:

Իշխանությունն, իհարկե, «կուլ չէր տալու» իրերն իրենց անուններով անվանելու հանգամանքը և գնաց սպասելի` իրեն անչափ հոգեհարազատ անբարոյական ճանապարհով:

Մի բան հաստատ գիտեմ, Գրիգորի Խաչատուրովի կեցվածքն ու վարքագիծը գիտակցված է, նա հստակ գիտեր, թե դա ինչի կարող էր հանգեցնել, սակայն նա այն մարդկանցից է, ով գիտի, թե ինչպես պետք է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել