Ճանապարհային նշանների կիրառմամբ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը:
Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից:
«Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը»,- ասվում է հաղորդագրությունում: