Փետրվարի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, 22-ին՝ 25-30մ/վրկ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում՝ փետրվարի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ:
Հանրապետության տարածքում` փետրվարի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի ցերեկը, 23-ին երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 4-6 մ/վրկ, փետրվարի 20-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, 22-ին՝ 25-30մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: