Ջրանջատումներ Երևանի երկու վարչական շրջաններում ու Վայոց ձորում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 20-ին

-ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի  Շատին գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Դ.Դեմիրճյան 25-27/1 կենտ համարների, Մ.Սարյան 20-22/3 զույգ համարների, Արամի 5/1 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մասիս, Թամանցիներ փողոցների և նրբանցքերի, Ն.Շենգավիթ 1-15 փողոցների, Արշակունյաց 50-75Ա շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել