Արձանագրվել են խախտումներ` դատական ակտերի կատարման հետ կապված

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2010-2012թթ. ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու և պատիժները կատարող մարմինների կողմից դրանք կատարման ընդունելու գործընթացում դատախազական հսկողության վիճակը:

Դատախազության փոխանցմամբ` կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու, ինչպես նաև դրանք կատարող մարմինների կողմից կատարման ընդունելու հետ կապված օրենսդրության պահանջների խախտումներ:

Արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը հաղորդում է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` արձանագրված խախտումները քննարկելու, դրանք վերացնելու և այդպիսիք հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Հաղորդմանը կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության էջի «Գերատեսչական փաստաթղթեր» բաժնում`

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի հաղորդումը` ՀՀ Արդարադատության նախարարին

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել