Ո՞ր դեպքերում է արգելվում օտարերկրացուն արտաքսել ՀՀ-ից

Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից հեռանալու հիմքերի առկայության դեպքում պետք է հեռանան կամավոր, հակառակ դեպքում ենթակա են արտաքսման:

Եթե օրենքով նախատեսված դեպքերում օտարերկրացին կամավոր չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում և ներկայացնում դատարան:

Արգելվում է օտարերկրացիներին արտաքսել այն պետություն, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, մասնավորապես, եթե նրան սպառնում է հետապնդում ռասսայական, կրոնական պատկանելության, սոցիալական ծագման, քաղաքացիության կամ քաղաքական համոզմունքների պատճառով, կամ եթե տվյալ օտարերկրացիները կարող են ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, պատժի կամ մահապատժի:
Հետապնդման սպառնալիքի կամ խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ մահապատժի իրական վտանգի գոյության մասին ապացույցները դատարան է ներկայացնում տվյալ օտարերկրացին:

Արգելվում է արտաքսել Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացքուն, եթե նա`
– անչափահաս է, և նրա ծնողները օրինական հիմքերով բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ
– իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա, կամ
– 80 տարեկանից բարձր տարիքի է:
Արգելվում է նաև օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել