Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Երևան քաղաքում՝ փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` փետրվարի 19-ի և 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 4-6 մ/վրկ, փետրվարի 19-23-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել