Օժանդակությունը պատժից ազատվող անձին

Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատժից ազատվող անձին ապահովում է մինչև իր բնակության վայր հասնելու նպատակով անվճար ուղևորությամբ կամ դրա համար անհրաժեշտ գումարով՝ առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով, ինչպես նաև միջոցների բացակայության դեպքում՝ սեզոնային անհրաժեշտ հագուստով։ Նրան կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական օգնություն։

Պատժից ազատվող և առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող, հղի, մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին, ինչպես նաև անչափահասին պատժից ազատելիս պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն ազատվելու մասին նախօրոք հայտնում է նրա ազգականներին կամ այլ անձանց, իսկ այդպիսիք չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերում է ուղղիչ հիմնարկի վարչակազմը:

Հոդվածի 2-րդ մասում թվարկված դատապարտյալը բնակության վայր է ուղարկվում ազգականի կամ այլ անձի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի ուղեկցորդմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել