Երբ որոշում կայացրեցինք մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկել Թուրքիա, մենք մտածում էինք միայն մարդասիրական դրդապատճառների մասին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առաջ շարժվել քաղաքական դաշտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյան Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։

«Երբ որոշում կայացրեցինք մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկել Թուրքիա, մենք մտածում էինք միայն մարդասիրական դրդապատճառների մասին, բայց ընթացքում տեսանք Թուրքիայի դրական արձագանքը, և եթե դա դրական քաղաքական արդյունքներ ունենա, ավելի լավ։  Բայց մեր սկզբնական նախաձեռնությունը բացառապես մարդասիրական էր»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից միլիոնավոր մարդիկ են տուժում, և Հայաստանը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Թուրքիային։

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ առաջ շարժվել քաղաքական դաշտում։ Սահմանի բացումը դրական արդյունքների կբերի»,- եզրափակեց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել