Նախատեսվում է սոցծառայության աշխատակիցների տնային այցելությունների համար վճարվող գումարը բարձրացնել՝ 500 դրամից դարձնելով 800 դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որով առաջարկվում է սահմանված  Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված տնային այցելություն համար սահմանված 500 դրամ վճարման չափը փոխարինել է 800 դրամով և ինչպես նաև տնային այցելության կատարման համար համապատասխան գումար վճարել նաև անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետին, միջավայրային գործոնները գնահատող մասնագետին, ովքեր նույնպես իրականացնելու են տնային այցելություններ։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը:

Այժմ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն սահմանվել են սոցիալական ոլորտի քաղաքացիական աշխատանք կատարող նոր երկու հաստիք՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ և միջավայրային գործոնները գնահատող մասնագետ։ Նշված նոր հաստիքները զբաղեցնող անձինք նույնպես իրականացնելու են տնային այցելություններ։

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ կատարել փոփոխություններ՝

-տնային այցելության կատարման համար վճարել նաև Ծառայության անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետին, միջավայրային գործոնները գնահատող մասնագետին,

-վերանայել Ծառայության տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելության համար սահմանված գումարի չափը։

Որոշմամբ սահմանված տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն համար սահմանված 500 դրամ վճարման չափը փոխարինելով 800 դրամով՝ առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կտրվի լուծելու Ծառայության ստորաբաժանումների աշխատողների կողմից իրականացվող տնային այցելությունների, գործատուներին և զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի նպատակով կատարվող այցելությունների և հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ այցելությունների համար վճարման հետ կապված խնդիրները:

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ (այսուհետ՝ նախագիծ), որով առաջարկվում է ընդգրկել Ծառայության քաղաքացիական աշխատանք կատարող նոր երկու հաստիքները զբաղացնող աշխատողներին նույնպես, ովքեր իրականացնելու են տնային այցելություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել