22 և 23 տարեկան երիտասարդները ձերբակալման պահին 42 փաթեթ թմրանյութ են գցել․ ասել են, թե ձեռք են բերել Telegram-ով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է Տելեգրամով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում ոստիկանները հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 22 և 23 տարեկան երկու երիտասարդի՝ երկուսն էլ Մասիսի բնակիչ: Ձերբակալման պահին նրանք գցել են փաթեթներ և փորձել են փախչել: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են 42 փաթեթ՝ ընդհանուր 120 գրամից ավելի քաշով: Փաթեթներում, ըստ ձերբակալվածների, մարիխուանա էր: Երիտասարդները հայտնեցին, որ դրանք ձեռք են բերել Տելեգրամ ալիքի միջոցով: Խուզարկվեց նաև 23-ամյա մասիսցու «Նիսանը»։ Հայտնաբերվեցին 6 փաթեթ մարիխուանա ու բժշկական կաթուցիչ:

Երիտասարդները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Նշանակվել է փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել