Սասուն Միքայելյանը պատրաստվում է սեփական պատկերացումներով հաշվեհարդար լինել Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Սասուն Միքայելյանը գնացել հասել է Հ1, որպեսզի ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ՆԳ նախարարին տեղյակ պահի, որ ինքը օրենքից դուրս է և պատրաստվում է սեփական պատկերացումներով հաշվեհարդար լինել Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, Սասուն Միքայելյան, հիշատակածդ իրավապահ համակարգին դիմելու ու զգուշացնելու կարիք չկա, իրենք քո կողքին են ու քո համար կանաչ լույս վառող են:

Նախ տղերքին մոտիկ գալուց իմացի, որ լիքը մարդ իրենց հետ է ու սպասելու է` բոլորն էլ գիտեն, որ «բեզպրեդելի», նիկոլական բանդաների ռեժիմ է ու դրա ծանր հետևանքները երկիրն արդեն տեսել է:

Դու դատվելուց կամ վախենալուց խոսելիս հիշի, որ ՀՀԿ-ում էլ ո´չ դատվելուց, ո´չ պետական մեքենայի այլանդակություններից, ո´չ էլ «ռազբոռկեքից» սարսափող չկա:

Պատրաստ ենք:

Ով ոնց եկավ, այնպես էլ պատասխան կստանա:

Իշխանությունը քո միջոցով երկրի ներսում պատերազմ է՞ հայտարարում: Ինչ խոսք սպասելի էր:

Կարելի է արդեն գուշակել, թե ինչ գործընթացի մեջ է մտել իշխանությունն իր թուրք բարեկամների հետ, որ երկրի ներսում պատրաստվում են նոր պայթյուն հրահրել»,-նշել է Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել