Սասուն Միքայելյանը հայհոյել է Շարմազանովին Հանրային հեռուստաընկերության եթերում

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ինքը 44-օրյա պատերազմում մասնակցություն չի ունեցել։

Սասուն Միքայելյանը Շարմազանովին հայհոյել է Հանրային հեռուստաընկերության եթերում և նրան մեղադրել բանակի մասին պատկերացում չունենալու համար՝ հավելելով, որ ինքը պատերազմի ժամանակ  եղել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Հեռուստաընկերությունը տեսանյութի խմբագրման ժամանակ ծածկել է հայհոյանքը։

«ԵԿՄ-ից 44-օրյա պատերազմին մասնակցել է 4000 մարդ, զոհվել է 74 մարդ, վիրավորվել՝ 113 մարդ։ Իմ վիրավորվելու ընթացքում զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23 անձ։ Ես հոգնել եմ արդեն էդ կեղծ լուրերին անդրադառնալ»,- ասել է Միքայելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել