Չավուշօղլուն հայերենով շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայերենով շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին: Նա իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Թուրքիա ուղևորված հայ փրկարարների լուսանկարը, կից` հայերենով գրել «Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փետրվարի 6-ից Թուրքիայում և Սիրիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածություններով և երկրների կողմից հումանիտար օգնություն խնդրելու փաստով պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 157,816.1 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։

Հայ փրկարարները Թուրքիայից վերադարձել են փետրվարի 16-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել