Որքա՞ն հաստատագրված վճար են վճարում գազալցակայանները

Գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:

Հաստատագրված վճար վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները: Սույն նյութի դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման այն կայանների (կետերի) միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության նկատմամբ, որտեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան, առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ:

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է` ամսվա ընթացքում իրացված գազի ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից: Ստացված գազի ծավալը չափող հաշվիչ հանգույցի տվյալները հարկային մարմնի պաշտոնատար անձը վերցնում է գազալցման կայանի աշխատանքային ժամերին և հաշվիչի վրա դնում է դրոշմակնիք:

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաս լինել`

Երևան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար` 1500000 դրամից,

Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների համար` 1125000 դրամից,

այլ վայրերում գտնվող գազալցման կայանների համար` 900000 դրամից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել