Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա

Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։

Զախարովայի խոսքով՝ այդ համատեքստում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջերս «օգտակար» այց կատարեց Երևան և Բաքու:

«Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունն այս հարցում մեր երկրի միջնորդության վերաբերյալ», – նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ այժմ մշակման փուլում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել