Տվյալ պահին շատ մարդիկ ունեն խնդիր․ Սամվել Մարտիրոսյան

Հայրենակիցներ, տվյալ պահին շատ մարդիկ ունեն խնդիր․ իրենց անունից բացվում են հիմնականում Whatsap, նաև Viber հաշիվներ։ Այս մասին հայտնում է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Այսինքն, իրենց համարներով։ Խնդիրն ուսումնասիրվում է։ Այս պահին, բնականաբար, ամենամեծ կասկածը ընկնում է մեր ոխերիմ երկու բարեկամների հատուկ ծառայությունների վրա։ Բայց սա դեռ վարկած է։ Ամեն դեպքում, կրկին ի խորոց սրտի աղաչում եմ՝ միացրեք երկփուլայինը Whatsap-ում։ Եվ ուր ասես։ Հատկապես սահմանամերձ բնակավայրերի և Արցախի բնակիչներ։

Ավելի ուշ կգրեմ, թե ոնց փորձել գողացած հաշիվները հետ բերել (խնդիրը նրանում է, որ գողերը իրենց կողմից միացնում են երկփուլայինը, որ չկարողանան հետ բերել հաշիվը)»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել