Թանկացել են կաթնամթերքը, ձուն, միսը, կարտոֆիլը, գազարը, բանջարեղենն ու միրգը

2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 9.4%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հունվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.7-4.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 3.4%-ով:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան և տավարի մսերի՝ 6.3% և 25.0%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ` 0.3% և 1.4% գնաճ:

Թարմ կաթի գինը 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ աճել է 9.5%-ով, մածունինը՝ 18.2%-ով, պանրինը՝ 18.4%-ով, խտացրած կաթինը՝ 30.1%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 0.2%, 0.9% և 0.1%-ով:

Ձվի գինը 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ նվազել է 5.5%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.7% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ:

2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ կարտոֆիլի գինն աճել է 14.9%-ով, իսկ գազարի, սոխի և ճակնդեղի գները նվազել են համապատասխանաբար 12.7%, 10.2% և 2.6%-ով: 2023թ. հունվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նշված ապրանքատեսակների համապատասխանաբար 10.1%, 12.0%, 17.3% և 4.9% գնաճ:

Դրան զուգընթաց, 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 4.5%, ոսպի՝ 5.2%, հնդկացորենի` 5.3%, ալյուրի՝ 6.3%, ոլոռի՝ 7.7%, բլղուրի՝ 8.0%, հաճարի` 9.4%, ձավարի՝ 11.2%, մակարոնեղենի 21.9% գնաճ, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.0%, 2.0%, 2.5%, 0.7%, 1.3%, 0.6%, 0.5%, 0.9%, 0.5% գնանկում:

2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ խոզի մսի և թռչնամսի գներն աճել են 0.8% և 1.5%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6% և 0.2% գնանկում:

Կարագի և մարգարինի գները 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ աճել են 3.5% և 22.3%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.4% և 0.6% գնանկում:

2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 4.9%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7%-ով:

Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.9% և 11.5%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 18.7% և 7.4% գնաճ:

2023թ. հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 13.79%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.28 տոկոսային կետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել