Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում առաջարկվել է Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունը

2013 թվականի օգոստոսի 30-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 122-րդ, 123-րդ հոդվածներով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց` Հավանություն տալ` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար Անդրանիկ Մնացականյանի թեկնածությանը:

Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել