Նշենք, որ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել թեթև մարդատար ավտոմոբիլի`
ա. առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով,
բ. հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում:
Ստացվում է` արգելվում է երեխաներին նստել և´ առջևի հատվածում, և´ հետևի, եթե առկա չեն վերոնշյալով նախատեսված հարմարությունները, ինչպես նաև նախատեսված պայմանները: