Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը սանիտարականխարգելիչ հիմնարկների և մարմինների գործունեությունն է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:

Նշենք, որ պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը ներառում է`

բնակչության առողջական վիճակի զննությունը, կանխատեսումը և գնահատումը` ըստ շրջակա միջավայրի վիճակի.

վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը.

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.

հսկողությունը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել