Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար տուգանքներ նշանակելը

Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել`

ա) տուգանքի նշանակում.
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում.
գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:

Այս առումով տույժ նշանակելն իրավախախտում կատարած իրավաբանական անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարման համար նշանակվել է տույժ:

Եթե իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:

Քաղաքաշինության բնագավառում մինչև շինարարությունը և շինարարության ընթացքում թույլ տրված իրավախախտումների համար տույժերը նշանակվում են ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` իրավախախտումները հայտնաբերելու օրվանից և երկու տարուց ոչ ուշ` իրավախախտում թույլ տալու օրվանից, բայց ոչ ուշ` օբյեկտի շինարարության ավարտական ակտի ձևակերպման օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել