10 մեքենաներից մարտկոցների գողությունները բացահայտվեցին

Փետրվարի 7-ի գիշերը ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 7-ի ժամը 12.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում Ծիածան գյուղի սկզբնամասում կայանված «ԴԱՖ» մակնիշի մեքենայից գողացել են երկու մարտկոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Արբաթ գյուղի 34-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա 2022 թ. ընթացքում Արմավիրի մարզի Բաղրամյան և Այգեկ գյուղերում 10 մեքենաներից մարտկոցներ է գողացել:

34-ամյա արբաթցին ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել