ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ ներկայացնելու Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել նշյալ հարցի նկատմամբ զգայունության համար՝ կարևորելով ցուցաբերվող աջակցության շարունակականությունը։ Կոնգրեսական Շիֆը հավաստիացրել է, որ հարցը շարունակելու է մնալ իր ուշադրության կենտրոնում։