ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանը դեռ չի որոշել` ընդունելու է նախագահի մյուս թեկնածու Արա Զոհրաբյանի բանավեճ- քննարկման առաջարկը, թե` ոչ: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցին ասաց Կրոմվել Գրիգորյանը:
Նրա խոսքով` ինքը դեռ մտածում է և առաջիկայում կհայտնի կարծիք:
Հիշեցնենք, որ Հայաստանի փաստաբանները սեպտեմբերի 14-ին ընտրելու են Փաստաբանների պալատի թվով 3-րդ նախագահին: Այդ պաշտոնի համար առաջադրվել են 4 թեկնածուներ` փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, Արա Զոհրաբյանը և Աշոտ Թադևոսյանը: