Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է տառապանքը մեղմելու համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
«Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է։ Երբեմն, ինչպես այժմ, այն կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է տառապանքը մեղմելու համար։
Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանն, առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»։

