Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Iravaban.net–ի հետ զրույցում ասաց Արցախի Դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։
«Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,-նշեց նա։
Նաև հավելեց, որ այլ պաշտոնյաների նկատմամբ ևս քրեական գործեր կան, սակայն կրկին չմանրամասնեց։