Բժշկական ծառայությունների լիցենզավորման պահանջները կխստացվեն․ Անահիտ Ավանեսյան

Բժշկական ծառայությունների լիցենզավորման պահանջները կխստացվեն։ Այս մասին այօր՝ փետրվարի 15-ին, առողջապահական ապահովագրության վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մասնագիտական կարողությունների նկատմամբ պահանջները ևս կխստացվեն։ 2023 թվականի հունվարի 1-ից արդեն գործում է հավաստագրման ինստիտուտը և մեր բժիշկները պարըավոր են շարունակական մասնագիտական զարգացման շրջաակներում, 5 տարվա ընթացքում անընդհատ հավաքել կրեդիտներ, մասնակցել դասընթացների, վերապատրաստվել, թարմացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները և սա արդեն ներդրված համակարգ է, որը սկսելու է 5 տարվա ցիկլով անընդհատ գործել։ Բացի դրանից ներդրվելու է մասնագետների լիցենզավորման ինստիտուտը, որը շատ կարևոր մի ինստիտուտ է, տարիներ առաջ այն ընդհատվեց և մենք շարունակ լուրջ խնդիրներ ենք ունենում թե՛ էթիկական, թե՛ բժշկական սխալների, թե՛ բժիշկների հմտությունների հետ կապված և մասնագետների լիցենզավորումն այն ինստիտուտն է, որը երաշխավորում է որոշակի վերահսկողություն մեր մասնագետների գիտելիքների, հմտությունների և էթիկական նորմերի նկատմամբ ուշադրությունը»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվել է փուլային եղանակով և 2024 թվականից պետական պատվերի բոլոր շահառուների համար կսկսի գործել ապահովագրական համակարգը։

«Մենք կունենանք միասնական, առանց աղճատված շահառուների խումբ, ծառայությունների քանակ, շրջանակ տարբերակված առանց մոտեցումների մեկ ապահովագրական փաթեթ պետության կողմից ապահովագրված շահառուների համար, առաջին փուլով այս էտապը կանցնենք և կսկսի արդեն գործել կամավոր ապահովագրման համակարգ։ Այսինքն այն քաղաքացին, որը կուզի կամավոր միանալ այս համակարգին ամսեկան վճարումների միջոցով կարող է ներգրավվել և պետությունն էլ կսկսի միջին աշխատավարփից ցածր եկամուտներ ունեցողների համար լայս սուբսիդավորման համակարգ ներդնել։ 2025 թվականից պետության կողմից կապահովագրվեն թոշակառուները, սա կարծում եմ շատ կարևոր և բոլորիս հուզող հարցերից մեկն է։  2026 թվականին կամփոփենք բոլոր այն կամավոր ապահովագրվողների խումբը և 2027 թվականից արդեն կգործի համապարփակ, պարտադիր բոլորի համար»,-ասաց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել