Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ հայտարարությունից։

«Տեղեկացնենք, որ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 3-ն է:
Հավելյալ մանրամասները՝ հղմամբ՝
https://court.am/hy/news/1266

Բացի այդ՝ տեղեկացնում ենք նաև, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հայտարարված հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է:

Անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներկայացնել մինչ 2023 թվականի փետրվարի 24-ը ներառյալ:

Ի՞նչ է ենթադրում հատուկ կարգով որակավորման ստուգումը:

Այն դատավոր դառնալու լրացուցիչ հնարավորություն է:

Հավակնորդները հատուկ կարգով որակավորման ստուգման փուլերը՝ գրավոր և բանավոր, հաղթահարելուց հետո՝ կընդգրվեն դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում 6-8 ամիս ուսուցում անցնելու:

Հայտերի ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն (հեռ՝ (010) 511-786, 511-816), կամ սահմանված կարգով փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել