Արցախում 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Վարչական վարույթները հարուցվել են Ստեփանակերտ քաղաքում գործող 4, Ասկերան քաղաքում գործող 5, Մարտակերտ քաղաքում գործող 2 և Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ և Հարությունագոմեր համայնքներում գործող 1-ական առևտրային օբյեկտներ շահագործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Արձանագրված բոլոր դեպքերում առևտրային օբյեկտներում բացակայել են ապրանքատեսակների ձեռքբերումն հիմնավորող փաստաթղթերը:

Գնագոյացումը վերահսկելու և բարեխիղճ մրցակցային միջավայր ապահովելու նպատակով Հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ առանց հիմնավորող փաստաթղթերի և բարձր գներով ապրանքների իրացումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել