Նոր հաստիքներ են ստեղծվել․ փոխքաղաքապետը ներկայացրեց նախագիծը

Առաջարկվում է օպտիմիզացիայի արդյունքում ունենալ նոր պաշտոնների ավելացումներ, որը հնրարավուրություն կտա իրականացնել ավելի արդյունավետ կառավարում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

«Ավելացվող նոր հաստիքային միավորներն են՝ վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատու, այս հաստիքը մենք ավելացնում ենք բոլոր վարչական շրջաններում։ Հաջորդ հաստիքը՝ առաջատար մասնագետ, հասարակայնության հետ կապերի պատասխանատու, հաջորդ հաստիքը՝ վարչական շրջանների օգնականներն են՝ հաշվի առնելով վարչական շրջանների ղեկավարների ծանրաբեռնվածությունը, առաջացել է այս հաստիքի ստեղծումը։ Ստեղծվել է նաև փոխքաղաքապետի օգնականի հաստիքը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել