Ի՞նչ անել, եթե Ձեր օգտահաշիվը կոտրել են

Cyberhub.am-ը Meta ընկերության աջակցությամբ և գործընկեր Sahakyants Animation Studio-ի հետ ներկայացրել է, թե ի՞նչ պետք է անել, եթե Ձեր օգտահաշիվը կոտրել են։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հավելում է․ «Սա կարճ ուղեցույց է, թե ինչպես վերականգնել կոտրած ՖԲ և Ինստագրամի հաշիվը»։

«Մեր խորհուրդներին հետևելով՝ Դուք նվազագույնի կհասցնեք Ձեր հաշիվները կոտրելու հնարավորությունը։ Բայց եթե դա, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, ապա առաջինը՝ խուճապի մի մատնվեք։ Երկրորդը՝ սկսեք օգտահաշիվը վերականգնելու գործընթացը։ Ինչպե՞ս․ մանրամասները՝ տեսանյութում»,-նշված է նյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել