Հանրապետությունում գազամատակարարման վերականգնման և գիշերվա ընթացքում գազալցակայանների վերագործարկման մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Գազի մատակարարումը վերականգվելու դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
 
                        
 
                                                    

 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                