Հանրապետության հրապարակում երթևեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդը կալանավորվել է։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշվում է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել է հրազեն: