Քիչ առաջ Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել․ Էրիկ Ալեքսանյան

Նշենք, Քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին ներկայացվեց մեղադրանք ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Ներկայացված մեղադրանքը պ-ն Չարչյանը չի ընդունել, որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ ըստ դատախազության՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշենք, որ փետրվարի 9-ին Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել